Ներքին 3 տարի առաջ - 16:35 09-08-2023

Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Շնորհավորելով դեսպանին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների դարավոր և առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, նաև ընդգծել է իրավապահ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։

ՆԳ նախարարը նշել է, որ իրանական կողմի հետ համագործակցությունն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Վահե Ղազարյանն առանձնահատուկ կարևորել է սերտ գործակցությունը կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանիին ողջունել է ՆԳ նախարարության կազմավորումը և ոլորտում ընթացող բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացում կողմերը քննարկել են ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա