Ներքին 3 տարի առաջ - 20:20 06-04-2023

Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը այցելել են կրթահամալիր և հետեւել պարեկային ծառայության դիմորդների հարցազրույցներին

Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։

ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում են գտնվում պարեկային ծառայության ընդունելության փուլին առնչվող բոլոր հարցերը, որոնք թույլ կտան հընթացս բարելավել ընդունելության և հետագա փուլերում առկա ընթացակարգերը։

Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը կրթահամալիրի աշխատակազմի հետ քննարկել են ոստիկանության բարեփոխումների շրջանակներում կրթահամալիրին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ից 13-ը կրթահամալիրում անցկացվում է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման համար ընդունելության հարցազրույցի փուլը, որի արդյունքում 5-ամսյա ուսումնական դասընթացներն անցնելու դեպքում ամբողջ հանրապետությունում կգործարկվի պարեկային ծառայությունը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում