Ներքին 3 տարի առաջ - 14:00 09-08-2023

Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով

Սեւանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում ենք Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից:

Հաղորդվում է, որ լճի մակարդակը կազմել է 1900.48մ (06.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով:

Ոռոգման նպատակով Սեւանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.822 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 145.926 մլն. մ³:

Արփա-Սեւան ջրատարով հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.694 մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 84.741 մլն. մ³:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար