Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:47 22-02-2022

Սևանա լճի մակարդակը նախորդ փետրվարի 21-ի համեմատ նվազել է 17 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 21-ի համեմատ նվազել է 17 սանտիմետրով։ 2022 թվականի փետրվարի 21-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 37 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 54 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի տվյալներով՝ 2022 թվականի հունվարից մինչեւ փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Արփա Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 10 միլիոն 876 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։