Մամուլ 3 տարի առաջ - 08:56 09-08-2023

Աշոտ Փաշինյանի գործով դատավճիռ կայացրած դատավորի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը, որը Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցությամբ դատական գործի վճիռը կայացնողն է, հիփոթեքով ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանում նոր բնակարան՝ 42 մլն 097 հազար դրամ արժողությամբ։ Բացի այդ, նա 1985 թվականին բնակարան է գնել Արարատ քաղաքում, իսկ 2010 թվականին՝ Շենգավիթում։ Դատավորը հայտարարագրել է ավտոտնակ, որ իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է դատավորի կողմից։

Դատավորը հայտարարագրել է 2 մեքենա՝ MAZDA մակնիշի, որը ձեռք է բերվել 2019 թվականին, և OPEL մակնիշի՝ 2008 թվականին ձեռք բերված։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 100 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 400 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 214 հազար դրամ, որից 8 մլն 844 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ պետական բյուջեից դատավորը ստացել է 2 մլն 966 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով գումարի վերադարձ է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 363 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը դատարանի դահլիճում Աշոտ Փաշինյանին ասել է․ «Ո՛չ Ձեզնից, ո՛չ Ձեր հորից ես չեմ կաշկանդվում»։ Շահվերդյանը ասաց, բայց կատարեց իշխանությունների սրտի որոշումը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի