Ուղիղ եթեր

Արցախում շարունակում են նամակ գրել․ տեսանյութ

Ներքին 1 տարի առաջ - 22:09 05-08-2023
Արցախի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը նամակ փոխանցում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Lենցովին։

Կուսակցության նախագահը տեսանյութին կից գրել է, որ գրավոր պատասխան ակնկալում են ստանալ երկուշաբթի․ այդպես է իրենց խոստացել խաղաղապահ առաքելության հրամանատարությունը։

Թե ինչ է գրված եղել նամակում, երիտասարդ քաղաքական գործիչը չի բացահայտել, սակայն ընդհանուր առմամբ, պարզ է, մանավանդ որ գրառումը կատարվել է ռուսերեն։