Ներքին 5 տարի առաջ - 21:31 03-07-2021

ԵՊԲՀ բժիշկ-օրդինատորները բաց նամակ են գրել Արմեն Մուրադյանին

«Հարգելի՛ պարոն Մուրադյան անխոս, Զինվորի տունը պարծանք է, ազգային արժեք, լավագույնը։ Բայց պետք չէ այս ամենը ասել ի հակադրումն անհատի, ում ևս այս ածականներով են բնորոշում։ Կառավարության ապրիլի 29-ի որոշմամբ Արտավազդ Բագրատիչին կանգնեցրել եք փաստի առաջ և հիմա հայտարարում եք, որ Արտավազդ Բագրատիչը աշխատել է և աշխատելու է Ձեր ղեկավարությամբ։ Վերոնշյալ քայլով պարտադրում եք Արտավազդ Բագրատիչին տրամաբանական հրաժարական ամբիոնի աշխատանքից։ Խնդրում ենք վերանայել որոշումը, մեզ համար միևնույն չէ՝ ումից ենք սովորելու։

Մենք գիտակցում ենք, որ Արտավազդ Բագրատիչի այժմյան պայքարն ավելի շատ աշխատակիցների համար է, և ամբիոնի կլինիկական օրդինատորներս հայտարարում ենք, որ Արտավազդ Բագրատիչի հրաժարականին հաջորդելու է մեր դասադուլը / այն է` հրաժարվել հերթապահելուց /։

Եթե անգամ այս պայմաններում բժիշկները ցանկանան աշխատել, ամբիոնի աշխատանքը խաթարված է լինելու։ Համալսարանին տարեկան 29․750․000 դրամ ուսման վարձ վճարող 35 կլինիկական օրդինատորներս առաջարկում ենք Ձեզ հետաձգել Աբովյան 58 հասցեում գտնվող մասնաշենքի վերանորոգումը, մինչ ամբիոնին կհանձնվի բոլոր աշխատակիցներին բավարար պայմաններ ապահովող աշխատատեղ։

Թշնամին սահմանին է․ սա այն բաժանմունքն է, որի աշխատանքի շնորհիվ պատերազմի օրերին ՀԹ1ԿՀ տեղափոխված հարյուրավոր զինվորների 99 %-ի վերջույթները փրկվել են, սա նվիրվածության և որակի մեծ ցուցանիշ է։ Արտավազդ Բագրատիչը երիտասարդ վիրաբույժներիս համար փայլուն օրինակ է և վստահ ենք՝ դուք էլ համամիտ եք, որ անձնվեր աշխատանքով որակի չափանիշ դարձած վիրաբույժը իրավունք է վաստակել աշխատել արժանի պայմաններում։

Հարգանքով` Ձեր բժիշկ-օրդինատորներ»,- ասվում է նամակի մեջ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա