Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:09 01-08-2023

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ՀՀ քաղաքացու է բերման ենթարկել

«Օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին»։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանի այդ հատվածն «անցնում է Լաչինի շրջանի Զաբուհ գյուղի տարածքով»:

Նաև նշվում է, որ «այս փաստով հետաքննվություն է իրականացվում»։