Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:02 01-08-2023

Քննարկվել են Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր

Այսօր ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու առիթով:

«Հանդիպմանը բարձր ենք գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:

Քննարկել ենք Եվրոպական Միության աջակցությամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին շնորհակալություն եմ հայտնել ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար և մաղթել հաջողություն հետագա գործունեության ընթացքում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան