Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:52 05-11-2024

Քննարկվել են «Հայհիդրոմետ»-ի դիտարկման համակարգի արդիականացման, կանխատեսումների բարելավման հարցեր

Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) պատվիրակությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախագահ դոկտոր Աբդուլլա Ալ Մանդուսի հետ, ով հանդիսանում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի (NMC) տնօրեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕԿ-ի գործունեությանը և տարբեր գիտատեխնիկական ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ մի շարք հարցեր, ներկայացվել են «Հայհիդրոմետ»-ի դիտարկման համակարգի արդիականացման, կանխատեսումների համակարգի բարելավման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման վերաբերյալ խնդիրներ: Առանձին անդրադարձ է կատարվել Երևանի աերոլոգիական դիտարկումների վերսկսման խնդրին:

ՀՕԿ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայհիդրոմետին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ մասնավորապես հիդրոգեն գեներատոր ձեռք բերելու նպատակով։ Քննարկվել է նաև «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4ALL) նախաձեռնությանը «Հայհիդրոմետ»-ի մասնակցության շրջանակը՝ կարևորելով «Հայհիդրոմետ»-ի կանխատեսման, մոնիթորինգի և նախազգուշացման համակարգերի և դրանց առնչվող կարողությունների հզորացման խթանումը։ Որոշվել է, որ որպես ՀՕԿ-ի կողմից EW4ALL-ի արագ գնահատման /Rapid Assesment/ արդյունքների շարունակություն, ՀՕԿ-ն աջակցելու է«Հայհիդրոմետ»-ին EW4ALL նախաձեռնության իրականացման համար ազգային կարիքների համապարփակ գնահատման գործընթացում։

Պրն․ Ազիզյանը շնորհակալություն է հայտնել դոկտոր Մանդուսին՝ «Հայհիդրոմետ»-ին աջակցելու պատրաստակամության համար և հրավիրել նրան այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու Հայհիդրոմետի գործունեությանը, քննարկելու կարիքներն ու բացերը, ինչպես նաև ՀՕԿ-ի չափանիշներին և ռազմավարական ծրագրին համապատասխան Հայհիդրոմետի զարգացման ծրագիրը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հայհիդրոմետ»-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի /NMC/ միջև երկկողմ համագործակցության հարցեր:

Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել մոտակա ժամանակներում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ այցելելու վերաբերյալ՝ տեղում կազմակերպության գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև համատեղ գործունեության ծրագրերի քննարկման նպատակով։ Երկու կազմակերպությունները պայմանավորվել են զուգահեռ աշխատանքներ սկսել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և NMC-ի միջև փոխըմբռնման հուշագրի (MOU) մշակման և ստորագրման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան