Ներքին 2 տարի առաջ - 15:14 24-07-2024

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը համառոտ անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին, առանձին ուղղություններով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը տարաժամկետ վճարելու հնարավորության, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության ճկունության ապահովման համար անհրաժեշտ և ձևավորված գործարար պրակտիկային համապատասխան կարգավորումների ներդրմանն առնչվող հարցեր:

Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից կարևորություն ներկայացնող խնդիրների քարտեզագրման և հասցեագրման գործող մեխանիզմների լավարկման անհրաժեշտությանը՝ նախանշելով այս ուղղությամբ առաջիկա անելիքները:

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում