Ներքին 3 տարի առաջ - 22:00 27-07-2023

Ողբերգությունը կանխելու միակ միջոցը ԼՂ անկախության ճանաչումն է՝ ճանաչում հանուն փրկության սկզբունքի հիման վրա. ԱՀ ԱԺ

Հուլիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Այս մասին հայտնում են ԱՀ Ազգային ժողովից:

Նստաշրջանը բացել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում Ազգային ժողովի խմբակցությունների կողմից ներկայացված ուղերձի քննարկումն էր: Այն ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:

Անդրադառնալով պատմական իրողություններին, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթների չկատարմանը, ահազանգելով Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը սպառնացնող վտանգների մասին, հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչման խնդրանքով:

«Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.

- Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա»,-ասված է ուղերձում:

Ուղերձի ներկայացումից հետո հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Արևիկ Պետրոսյանը և Դավիթ Գալստյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը տեղեկացրել է, որ ուղերձի նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և առաջարկեց այն ընդունել վերջնական որոշման տեսքով:

Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին, որոշումն ընդունվեց:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար