Ներքին 3 տարի առաջ - 10:50 27-07-2023

Ադրբեջանը չի իրականացնում ՄՔԴ-ի վճիռը` ապահովելու անարգել մուտքը. փոխարտգործնախարար

Հայաստանից մեկնած ավտոշարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն. մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռը` ապահովելու անարգել մուտքը: Բացի այդ, Բաքվից հնչել են «խաղն ավարտված է» անմարդկային և ցինիկ հայտարարությունները։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «անընդունելի է քաղաքականացնելն ու պնդելն միայն Լաչինի ճանապարհի օգտագործումը, իսկ Աղդամի (Ակնա) ճանապարհը մերժելն ու փակելը։

Նշենք, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Կոռնիձորում է։ Ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տվել այն տեղափոխել Արցախ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բեռն ուղարկելը որակել է որպես «սադրանք»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար