Ներքին 2 տարի առաջ - 20:51 12-01-2024

ՀՀ դեսպանը և ՄՔԴ նախագահը քննարկել են Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցեր

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը այցելել է Միջազգային քրեական դատարան և հանդիպել Պյոտր Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցները շնորհավորել են դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունել են Հայաստանի անդամակցությունը Դատարանին։

Ընդգծվել է, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել