Ներքին 3 տարի առաջ - 23:21 25-07-2023

Փափուկ բազմոցներին նստածներին կոչ եմ անում՝ ելեք, վաղը ուշ է լինելու․ պատերազմի մասնակից

Ինձ համար այս պահից չկան սևեր և սպիտակներ, չկան նախկիներ ու ներկաներ, չկան կուսակցական դրոշներ, գույներ, կա հայ ազգ, և ես՝ որպես հայ, պատրաստ չեմ նստել ու տեսնել իմ 120 հազար հայրենակիցների ցեղասպանությունը։

Այս մասին այսօր Երևանի Ազատության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում ընթացող համաժամանակյա հանրահավաքի ընթացքում ասաց Ապրիլյան և 44օրյա պատերազմների մասնակից Սերոբ Նալթակյանը․

«Չի լինելու ցեղասպանություն։ Եկել եմ կոչ անելու բոլոր հայերին, կանգնե՛ք ոտքի, իրար կողք ու ներեք իրար, մի կո՛ղմ թողեք բոլոր տարաձայնությունները կանգնե՛ք այս գաղափարի շուրջ, ու բոլորս շարժվենք դեպի Արցախի ու արցախցու փրկություն։

Ես զինվոր եմ, բոլորին կոչ եմ անում, նրանց, ովքեր նստած են փափուկ բզմոցներին, ելե՛ք, վաղը ուշ է լինելու։ Ներեք իրար, մոռացեք անցածը։ Աստված տա, անցածը քննարկելու ժամանակ կունենաք, հիմա ժամանակն է, որպեսզի միաբանվենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար