Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:35 08-07-2024

Աղբն ուշ-ուշ են տանում, աշխատանքները լավ չեն կազմակերպում. հարցում

Երևանի քաղաքապետարանը լրիվ միայնակ է կազմակերպում քաղաքի աղբահանության հարցը, որն ամեն տարի սրվում է հատկապես ամռան շոգ ամիսներին, երբ սննդի մնացորդներն աղբամաներում արագ նեխում ու գարշահոտություն են տարածում։ Հակառակի պես՝ հենց այս ամիսներին աղբահանություն պատասխանատուները սկսում են անկանոն աշխատել։

Oragir.News-ը հարցախույզի միջոցով փորձել է պարզել, թե քաղաքացիները գո՞հ են աղբահանությունից։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց և դժգոհություն հայտնեց։

«Ոչ։ Քաղաքի ծայրամասերում ահավոր վիճակում է։ Կանգառում աղբամանները լիքն են»,- ասաց մի քաղաքացի։

«Ուշ-ուշ են տանում, աշխատանքները լավ չեն կազմակերպում»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Եղան նաև դրական գնահատականներ։

«Մեր Դավիթաշեն համայնքից, այո՛, շատ լավ, ժամանակին կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց մի կին։

Վանաձորից և Գյումրիից եկած քաղաքացիները նշեցին, որ իրենց քաղաքներում իրավիճակը լավ է, իրենք գոհ են։

Նշենք, որ աղբահանության խնդրի սրվելուն զուգահեռ բարձրանում է նաև աղբահանության վարձավճարների հավաքագրման թեման։ Տպավորություն է, թե իշխանությունները միտումնավոր են դժգոհություն առաջացնում՝ փորձելով հիշեցնել քաղաքացիներին, որ աղբահանության համար պետք է պարբերաբար վճարել։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել, որից 4-ն արդեն Հայաստանում են, մյուս 4-ը Հայաստանում կլինի մեկ շաբաթից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին