Ներքին 3 տարի առաջ - 21:34 25-07-2023

Արցախը ենթակա չէ վաճառքի․ Արցախի թեմի առաջնորդ

«Ինչպես ժամանակին Խրիմյան Հայրիկն էր բնութագրում Հայկական հարցը, ճիշտն նույն իրավիճակում ենք այժմ գտնվում մենք։

Մի մեծ առևտուր է ընթանում, Արցախը դրված է վաճառքի, իսկ երկաթե շերեփավորները ախորժակները սրած՝ սպասում ենք իրենց պատառին»։

Այս մասին Երևանի Ազատության և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում տեղի են ունենում համաժամանակյա հանրահավաքի ընթացքում ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։

«Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք ու փորձենք մեզ խաբել, դրանից իրականությունը չի փոխվի, և ինչպես խրոնիկ հարբեցողի դեպքում է լինում, ամեն ինչ գնալու է դեպի կործանում։ Արցախը ենթակա չէ վաճառքի։ Արցախը աստվածապարգև Հայաստան աշխարհի անմնացորդ մասն է, Արցախը սրբություն է, հող է, պատմություն է և ժողովուրդը այսօր կանգնի Արցախի կողքին, կնշանակի կանգնել մեր խղճի և արդարության կողքին։ Կանգնել Արցախի կողքին՝ կնշանակի կանգնել քաղաքակրթության և մարդու իրավունքների կողքին, կնշանակի հավատարիմ մնալ Աստծո պատգամներին։ Եթե կրավորական դիրքով ու անտարբերությամբ ենք հետևում վերը նշված գործընթացներին, նշանակում է գործակից ենք դառնում Արցախը վաճառողներին»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար