097 կոդով հեռախոսահամարները վաճառքի ենթակա չեն
copy image url

097 կոդով հեռախոսահամարները վաճառքի ենթակա չեն

Ներքին 1 տարի առաջ - 13:45 22-01-2024
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից և Արցախի Հանրապետության հայաթափումից հետո 097 բջջային կապը սպասարկում է «Team Telecom Armenia» բջջային օպերատորը։

Oragir.News-ը կապ հաստատեց օպերատորի հետ՝ ճշտելու, թե արդյոք հնարավո՞ր է 097 կոդով նոր հեռախոսահամար ձեռք բերել, թե՞ ոչ․

«097 կոդով նոր հեռախոսահամար չեք կարող ձեռք բերել։ Այդ կոդով առկա հեռախոսահամարները տեղափոխվել են մեր ցանց, սակայն 097 կոդով նոր հեռախոսահամարներ վաճառքի ենթակա չեն»։

Ճշտող հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ 097 կոդով հեռախոսահամարները 6 ամիս սպասարկելուց հետո այլևս չեն գործելու, «Team Telecom Armenia»-ից պատասխանեցին․

«Հեռախոսահամարները չեն փակվելու, պարզապես 6 ամիսը լրանալուց հետո, երբ հատուկ առաջարկը վերջանա՝ անվճար ծառայությունը, հեռախոսահամարը մնալու է, պարզապես բաժանորդն իր փաթեթի համար վճարելու է»։

Հիշեցնենք, որ «Team Telecom Armenia»-ն 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ 6 ամիս կարող են անվճար օգտվել համապատասխան ծառայություններից։ Հայտարարությունը՝ ստորև․
«Team Telecom Armenia-ն ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։

«Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները շարժական կապի ծառայություններից առաջին անգամ օգտվելու պահից (զանգ, sms-ի ուղարկում և այլն) համարվելու են «Բի ֆրի 097» սակագնային փաթեթի բաժանորդ՝ համաձայնվելով www.telecomarmenia.am կայքում զետեղված դրա պայմաններին և հրապարակային օֆերտային։

097 պրեֆիքսով հեռախոսահամարների բաժանորդները կօգտվեն «Բի ֆրի 097» հատուկ սակագնային փաթեթից:
«Բի ֆրի 097» սակագնային փաթեթում մինչև 20.01․2024թ․ հասանելի են անսահմանափակ՝
• Զանգեր դեպի Հայաստանի բոլոր ցանցեր, ներառյալ 097 պրեֆիքսը
• Ինտերնետ
• Տեղական SMS

«Բի ֆրի 097» սակագնային փաթեթի գործողությունը երկարացվել է մինչև 20.01.2024թ։
«Բի ֆրի 097» սակագնային փաթեթի ամսական վճարը կազմում է 2900 դրամ, և տրամադրվում է 99,97% զեղչով՝ 1 դրամով։
Մինչ այդ անհրաժեշտ է մոտենալ Team Telecom Armenia-ի մոտակա վաճառքի և ապասարկման կենտրոն, հաստատել անձնական տվյալները և միանալ «Բի ֆրի 2900 հատուկ» սակագնային փաթեթին, որի ամսական վճարը 99,97% զեղչով առաջին 6 ամսվա ընթացքում կկազմի 1 դրամ։

«Բի ֆրի 2900 հատուկ» սակագնային փաթեթը ներառում է WhatsApp, Viber, Telegram, Facebook և այլ ամենապահանջված հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, 10 ԳԲ ինտերնետ և 450 րոպե դեպի բոլոր տեղական, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele 2 բջջային ցանցեր զանգելու համար»։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին