Թուրքիայի կենտրոնական հատվածում երեքշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք (Ադանա նահանգ), որտեղ ապրում է 88,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։