Մամուլ 3 տարի առաջ - 09:04 25-07-2023

Ինչպե՞ս են պատրաստվում նշել Արմեն Աշոտյանի ծննդյան օրը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է: Նա իր 47-ամյակը դիմավորելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանին երեկ հարցրինք, թե ինչպես են պատրաստվում նշել Աշոտյանի ծննդյան օրը։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալու:

«Կապված քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա հետ, երեւի ինքներդ էլ գիտեք, սկսած անօրեն բանտարկությունից` բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, դրանք կշարունակվեն նաեւ վաղը՝ որոշակի այլ շեշտադրումներով, բայց ժամանակից առաջ չանցնենք, վաղը մեր քաղաքացիները դա կտեսնեն։ Արմեն Աշոտյանին բանտարկելու թիվ մեկ նպատակն իրեն լռեցնելն էր, բայց, ինչպես տեսնում եք, իր ձայնը լսելի է նաեւ կալանավայրից եւ, ամենակարեւորը` սպասելի է մարդկանց համար։ Վստահ եմ, որ մարդիկ շատ ավելի շատ կսպասեն պարոն Աշոտյանի՝ ասուլիսից հետո ավանդական դարձած ստերի բացահայտմանը կամ, ինչպես Աշոտյանն է ասում, հերձմանը, այլ ոչ թե թիվ մեկ ստախոսի ստի հերթական չափաբաժնին»,- ասաց Մամիջանյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար