Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:19 24-07-2023

Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն. Ռայիսին՝ Միրզոյանին

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ըստ իրանական կողմի, երկու պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային հարցեր, գրում է «Ազատությունը»։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները կխթանեն տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Ռայիսին նաև շեշտել է՝ Թեհրանը աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն և աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Էբրահիմ Ռայիսին։

Աղբյուրի համաձայն՝ Ռայիսին ընդգծել է նաև հայ-իրանական հարաբերությունների բարելավման կարևորությունը և հավելել, որ այդ հարցում Թեհրանը որևէ խոչընդոտ չի տեսնում։

«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գնահատելով Իրանի դիրքորոշումները կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հայտարարել է, որ Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար և մշտապես շեշտը դնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնման վրա», - ասվում է իրանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար