Երևան +23°
copy image url
Սպորտ 9 ամիս առաջ - 17:27 23-07-2023

Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ

Ռումինիայում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը։

Կարևորագույն ստուգատեսի 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ է դրսևորել ու պարտության մատնել ադրբեջանցի Ասլանլի Կանանին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրոդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխել է մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չի տվել ադրբեջանցուն․ արդյունքում Ալիկը վստահ հաղթանակ է տարել 5։0 հաշվով։

Ամենից շատ դիտված