Ներքին 3 տարի առաջ - 10:47 20-07-2023

Դատախազությունն ասում է՝ պատասխանել է, «ՀայաՔվեն» չի ստացել

Դեռևս հուլիսի 26-ին «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անունից Դատախազությանը ներկայացվել էր հաղորդում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև՝ Դիլիջանի և Սպիտակի համայնքապետերը խախտելով «Հանրաքվեի մասին» Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 16-րդ մասը և ունենալով իմպերատիվ օրենսդրական պարտականություն, եռօրյա ժամկետում չեն տրամադրել ստորագրման համար նախատեսված վայրեր, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այդ անգործությունը նրանք համաձայնեցրել են Երևան համայնքապետարանի պաշտոնատար անձանց հետ, ըստ ամենայնի՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի հետ։

«Հայաքվե» նախաձեռնության անդամները կարծում են, որ դրանով նրանք էականորեն խոչընդոտում են իրենց քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագծի առաջարկություն ներկայացնելու գրոծընթացին։

Տևական ժամանակ նախաձեռնող խմբի անդամներին դատախազության կողմից պատասխան չէր տրվում այն մասին, թե ինչ ընթացք է տրվել ներկայացված հաղորդմանը։

Oragir.News-ը խնդրել էր տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե արդյոք այս հաղորդման հիման վրա հարուցվե՞լ է քրեական գործ, թե՞ հարուցումը մերժվել է։

Մենք խնդրել էինք նաև հայտնել, թե ինչու նախաձեռնող խմբին մինչ այս պահը որևէ պատասխան չի տրվել գործ հարուցել-չհարուցելու վերաբերյալ։

Դատախազությունից միայն պատասխանել են, որ նախաձեռնող խմբի անունից ներկայացված հաղորդումը և կից փաստաթղթերը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Դատախազությունից նաև հայտնել էին, որ այս մասին տեղեկացրել են Աշոտ Ռազմիկի Պետրոսյանին։

Ըստ ամենայնի՝ «Աշոտ Ռազմիկի Պետրոսյան» ասելով՝ դատախազությունում նկատի են ունեցել «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Ռազմիկի Պետրոսյանին։

Oragir.News-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, որ միայն մեզանից են տեղեկացան, թե Դատախազությունն ինչ ընթացք է տվել գործին։ «Մենք ներկայացված հաղորդման վերաբերյալ Դատախազության կողմից որևէ պատասխան մինչ այս պահը չեն ստացել»։

Մենք նաև պատրաստվում ենք հարցում ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ ճշտելու, թե ինչ գործողություններ են ձեռնարկվել գործի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար