Մամուլ 3 տարի առաջ - 08:52 20-07-2023

Ովքե՞ր են ընդգրկվելու Վիկտոր Մնացականյանի թիմում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԿԸՀ-ն հաղորդեց, որ Երեւանի ընտրությունների հայտերը ներկայացվելու են օգոստոսի 3-13-ը, գրանցումը՝ մինչեւ օգոստոսի 18-ը: Թեկնածուներն արդեն ցուցակների վերջին ճշգրտումներն են անում: Ինչպես հայտնի է` քաղաքապետի թեկնածուների մեջ է նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա առաջադրվելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով: Նրա ցուցակում հիմնականում մասնագետներ են ընդգրկվելու, որոնք քաղաքային տնտեսությունից գլուխ են հանում:

Մեկը Վարդան Աղաբեկյանն է` մասնագիտությամբ ինժեներ-շինարար, աշխատել է «Քաղբարեկարգշին» շինարարական վերանորոգման վարչությունում, եղել է N1 ճանապարհաշինարարական ձեռնարկության տնօրեն, Նոր Նորք շինարարության-բարեկարգման կոմունալ տեսչության բաժնի պետ, Կենտրոնի կոմունալ բաժնի պետ: Ցուցակի առաջին կինը, հավանաբար, կլինի ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը` «Կենաց տուն» ՀԿ հիմնադիր Վանո Դադոյանի կինը, 5 երեխայի մայր․ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բաժինը, մանկավարժ, մշակութային նախաձեռնությունների հեղինակ եւ կազմակերպիչ։

Մնացականյանի ցուցակում է նաեւ 38-ամյա Արթուր Բաբայանը` մասնագիտությամբ մարզական լրագրող։ Եղել է Կենտրոն վարչական շրջանում «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի աղբահանության պատասխանատուն, այնուհետեւ՝ ՀՈԱԿ-ի աղբահանության համակարգման եւ կառավարման բաժնի պետը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար