Ուղիղ եթեր
Ծախսել են 2.5 մլն դոլար, բայց անարդյունք. Ժողովուրդ
copy image url

Ծախսել են 2.5 մլն դոլար, բայց անարդյունք. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 08:10 18-07-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, պաշտոնյաները միամիտ եւ անմեղ դեմքերով զեկուցեցին, որ բեռնատար մեքենաները գտնվում են անսարք վիճակում, եւ այնպիսի տպավորություն էր, որ նոր են տեղեկացել այդ մասին։

Սա՝ այն դեպքում, երբ միայն բեռնատար մեքենաների սպասարկման համար մեկ տարում ծախսվել է մոտ 1մլրդ դրամ («Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է գնումների կայքը, որտեղ նշված է, որ ամեն եռամսյակը մեկ, իսկ որոշ դեպքերում՝ երկու անգամ հատկացվել են 128-միլիոնական դրամներ): Բայց, չնայած ծախսված մոտ 2.5 մլն դոլարին, հիմա ունենք մի ամբողջ հիմնարկ՝ իր խոտանված մեքենաներով:

Հետաքրքիր է, թե ուր են ծախսված գումարները։ Իհարկե, ղեկավար կազմը ցանկանում է մեղքի մեծ բաժինը դնել վարորդների վրա, սակայն վարորդները մեզ ահազանգում են, որ այս հարցում բացարձակ մեղք չունեն: Հիմնականում 2019 թվականի արտադրության մեքենաներ են աշխատում աղբահանության համար, որոնց յուղերը ժամանակին չեն փոխվել, փոխարինվելուց էլ փոխարինվել են անորակ յուղերով, հերթական մեքենաների տեխզննումները ժամանակին չեն կատարվել, դրա համար ունենք այսօր այս վիճակը:

Բացի այդ, բազմաթիվ աշխատակիցներ ահազանգում են, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանի մեղմ ասած վատ վերաբերմունքի պատճառով (ծեծ, հայհոյանքներ, ստիպողաբար ավելի աշխատացնել եւ չվճարել եւ այլն) ազատման դիմումներ են գրում։ Նույնիսկ կան աշխատակիցներ, որոնք ցանկանում են ազատման դիմումներ գրել, սակայն վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն` ուղղակի աշխատանքի չեն հաճախում։

Ի՞նչ է կատարվում այս ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել քաղաքապետարան, որոնց պատասխանները կհրապարակենք ստանալուն պես»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:21 Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
20:05 Լիլիթ Աղեկյանին կալանավորել են, նրա կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
20:14 Լավ է՝ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից գերմանական հեծանիվով մտնի Կարմիր հրապարակ. Դեմոյան
20:37 Ակնհայտ սուտ պնդում է․ Փաշինյանի խոսնակը՝ բրիտանական մամուլի հոդվածի մասին
19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
23:14 Տո շա՛ն տղա, իրար հետ պայքարել եք, հմի պատերազմում ե՞ք. պատերազմի վետերան 
23:38 20 թ. նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք, ասեցի՝ գնամ, ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը. Ալեն Սիմոնյան
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
22:44 Հայրենական պատերազմում հայերը մեծ ներդրում ունեն, սա նաև մեր հաղթանակն է. գյումրեցի