Ներքին 3 տարի առաջ - 08:29 17-07-2023

Արցախում վիճակը օրհասական է

Կես տարուց ավելի տևող Արցախի պաշարումը հասել է իր գագաթնակետին․ արցախահայությունը գտնվում է հումանիտար աղետի շեմին։ Խնդիրը հատկապես սուր է դրված Ստեփանակերտում․ գյուղական համայնքներում մարդիկ ուտելու բան ունեն, սակայն Արցախի մայրաքաղաքը կանգնած է սննդի բացակայության խնդրի առջև։

Բանն այն է, որ արդեն Արցախում վառելիք էլ չկա, որով հնարավոր լինի սնունդը գյուղերից տեղափոխել Ստեփանակերտ։

Մայրաքաղաքի բնակիչները քաղաքի այգիներում ու բաց հողակտոր ունեցող բոլոր տարածքներում բանջարեղեն են ցանել, ինչը որոշակիորեն թեթևացնում է իրավիճակը։

Oragir.News-ի զրուցակիցը, որը բնակվում է Ստեփանակերտում, ասաց, որ չափազանց սուր է շաքարավազի խնդիրը․ ոչ մի կերպ չեն կարողանում քաղցրի խնդիրը լուծել։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար