Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:59 16-07-2023

Ո՞նց անենք, որ փոխենք վիճակը. կա մեկ ճանապարհ. Վահե Հովհաննիսյան

Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Մենք՝ որպես էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն
Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։

Նոր սերնդի հետաքրքիր մտածողներից Կարպիս Փաշոյանն գրում է, որ «այսօրվա վիճակը ուղիղ հետևանքն է քաղհասարակության, գրողների, գիտաշխատողների, արվեստագետների մի զգալի մասի ինտելեկտուալ դավաճանության»։ Իսկ գուցե մենք պարզապես չունե՞նք այդ շերտերը՝ ընդհանրապես, գուցե շատ բաների նման դա՞ էլ ենք հորինել։ Այդ շերտերի դեֆեկտը քաղաքացու բացակայությունն է։ Իսկ մյուս ինստիտուտները ի՞նչ վիճակում են։

Երեկվա զարգացումներից հետո՝ ՌԴ ԱԳՆ հայտարարություն, եռակողմ հանդիպում, Շ. Միշելի հայտարարություններ, Արցախում սկսված պրոցեսներ, ստեղծվել է նոր իրականություն, որը Երևանից ինստիտուցիոնալ արձագանք է պահանջում, որպեսզի աշխարհը հասկանա, որ մենք ժողովուրդ ենք և ունենք պետություն։

Եթե տիտղոսային ընդդիմությունը, որպես ինստիտուտ, այսօրվա որակի է, մենք գիտաշխատողից ի՞նչ ենք պահանջում։ Ինչ-որ մեկը ֆանտաստիկ ձևակերպում էր տվել. Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ընդդիմությունը գնաց արձակուրդ։ Եթե այս պայմաններում, խեղդամահ լինող Արցախի ֆոնին ու մայրաքաղաքի ընտրությունների շեմին ընդդիմությունը գնում է արձակուրդ, էլ ումի՞ց ինչ ենք պահանջում։

Իսկ գուցե մե՞նք ենք հորինել առաջնորդներ, ենթաառաջնորդներ, համաառաջնորդներ, գեներալներ, մարշալներ, հիմնադիրներ և այլ կարգավիճակները, ինչպես Նիկոլը իր համար հորինել է «Մեծարգոն»։ Գուցե նրանք չկա՞ն։

Բայց հարց է ծագում. իսկ ի՞նչ ունենք այդ դեպքում։

Ունենք տասնյակ հազարավոր կարգին մարդիկ՝ առանց այդ տիտղոսավորման, ունենք բավարար պոտենցիալ՝ պետություն պահելու ու հետպատերազմյան վերականգնման համար, ունենք նոր սերունդներ՝ կրթված ու առողջ մտածող, ունենք եկեղեցի՝ բացառիկ առաքելությամբ, ունենք լուրջ հանրային գործիչներ, նաև՝ պատգամավորների թվում, ունենք մի քանի հարյուր հազար ընտրող, որն ատամներով պատրաստ է պահել պետությունը։ Այս ողջ պոտենցիալով հանդերձ՝ այս պահին մենք էթնիկ արժեհամակարգային փոքրամասնություն ենք։

Ո՞նց անենք, որ փոխենք վիճակը։ Կա մեկ ճանապարհ՝ գնալ նոր հանրային քաղաքական ինստիտուտների ձևավորման ճանապարհով։ Դադարել բլոգեր լինելուց։ Դադարել բլոգեր-ազգ լինելուց։ Բոլոր նոր ձևավորվող շարժումները, միտք գեներացնող հարթակները պետք է գնան՝ թափ հավաքելու, կառուցվածքային տեսք ստանալու ճանապարհով՝ միասին աշխատելու կամքով։ Այդ դեպքում մենք հասկանալի կլինենք մեծ հասարակության համար, և Կ. Փաշոյանի նշած խավերի մոտ նույնպես կսկսի խոսել քաղաքացին։ Այդ դեպքում մենք կունենանք բավարար ռեսուրս՝ և´ «մեծարգոյից» ազատվելու, և´ իսկապես սկսելու հետպատերազմյան վերականգնումը»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան