Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:08 15-07-2023

Ամենահուժկու բողոքն իսկ այս պահին չի կարող որոշիչ լինել. Ալեքսանդր Քանանյան

Երեկ Արցախում մեկնարկեց համաժողովրդական շարժման հանրահավաքը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, խոսելով այն մասին, թե ինչի կարող են հասնել արցախցիները նման ակցիաներով, ասաց. «Մենք բոլոր դեպքերում պետք է ողջունենք Ստեփանակերտում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, որովհետև, դրանք որքան էլ ուշացած լինեն, այնուամենայնիվ, որոշակի արձագանք են Արցախի քաղաքացիների կողմից՝ իրենց ճակատագրի վերաբերյալ»։

Քաղաքագետը նշեց, որ ներկա դասավորության մեջ ինքն առանձնապես մեծ սպասելիքներ չունի։ «Այս բողոքի գործողությունները գլխավորել և գլխավորում է պետնախարարաը, որը մեղմ ասած պատշաճ անձնավորություն չէ արցախահայության անունից հանդես գալու համար ոչ իր կենսագրությամբ, ոչ իր քաղաքական նախապատմությամբ»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքագետն ավելացրեց նաև, որ այս պահի դրությամբ այդքան էլ տեղին չի առանձնապես բևեռվել անհատ դեմքերի վրա։ «Կարևորն այն է, որ ցույց տանք, որ Արցախում մնացող ժողովուրդն ի վերջո որոշել է գոնե բողոքի ձայն բարձրացնել»,- նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետն ասաց․ «Ամենահուժկու բողոքն իսկ այս պահին չի կարող որոշիչ լինել, որովհետև նոյեմբերի 9-ից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց Արցախի նկատմամբ անվտանգության երաշխավորի իր պարտականությունից, այն բանից հետո երբ Քաշաթաղն ու Քարվաճառը, Սյունիքի նախալեռները դավաճանաբար հանձնվել են Ադրբեջանին առանց մեկ կրակոցի, և Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, Արցախի մնացորդի հայաթափության ճակատագիրը առարկայական կանխորոշվել է»։

Քաղաքագետը նշեց, որ երբեմն պատմության մեջ հրաշքներ էլ են լինում։ «Այսօր պետք է պահանջել միջազգային խաղաղապահներից, որ Արցախ մուտք գործեն միջազգային դիտորդներ, որպեսզի այդ դիտորդների առկայությամբ Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունները Արցախի մնացորդի նկատմամբ լինեն փոքր չափով»,- եզրափակեց Քանանյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի