Մամուլ 3 տարի առաջ - 08:55 15-07-2023

Աշոտ Փաշինյանն իրեն գտավ նկարչության մեջ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին բացվել է մեր օրերի նորահայտ նկարիչ, վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի նկարների անդրանիկ ցուցահանդեսը: Ծառայությունից հետո ուսումը կիսատ թողած եւ մի կարճ շրջան գարեջուր վաճառելով զբաղվող Աշոտ Փաշինյանը, ինչպես վերջերս նրա մայրը հայտնեց, որոշել է նկարչությամբ զբաղվել։ Հուլիսի 13-ին նրա առաջին ցուցահանդեսն է բացվել, որին ներկա է գտնվել նաեւ հայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ականատեսները պատմում են, որ ժամեր շարունակ Հրաչյա Քոչարի փողոցն այդ առիթով կաթվածահար է եղել, երթեւեկությունը՝ դադարեցված։ Բանն այն է, որ Աշոտի ցուցահանդեսը կազմակերպվել է այդ փողոցում գտնվող նկարիչների արվեստանոցների հայտնի բնակելի շենքի առաջին հարկում, որտեղ, ասում են, տեւական ժամանակ է, որ Աշոտը բնակվում եւ ստեղծագործում է՝ ընկերուհու հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար