Մամուլ 3 տարի առաջ - 08:25 15-07-2023

Արայիկ Հարությունյանի գործունեությունից դժգոհ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական թեւում լուրջ քննարկումներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունեության ձախողման հարցով:

Բանն այն է, որ հենց նրան էր վստահված բուհերի միավորման գործընթացն ու Ակադեմիական քաղաք ստեղծելու ծրագիրը, որը չի ստացվում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը պետք է ակտիվ գործեր, քանի որ դեռ նախորդ տարվանից պետք է հաստատվեր կոնցեպտը, սակայն այդպես էլ չի կատարվել։ Դա է պատճառը, որ նրա հանդեպ դժգոհություններն ավելանում են, եւ այդ հարցը հասել է անգամ Փաշինյանին։ Բացի այս, գործընթացին ներգրավվել է նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա հստակ պատասխանի եւ ներկայացնի, թե ինչ է արվել այս ընթացքում, եւ ինչ բացթողումներ կան։

Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ գերմանական ընկերություն են հրավիրել Հայաստան, որպեսզի նրանք զբաղվեն Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքներով։ Հավելենք, որ Արայիկ Հարությունյանը դեռ մայիսի 30-ին նշանակվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ այդ օրվանից պետք է ակտիվ աշխատանքներ տաներ։
Այն, որ արդեն Ժաննա Անդրեասյանն է կառավարում ամեն ինչ, ապացուցում է այն փաստը, որ հուլիսի 13-ին նիստ է եղել, որի ժամանակ էլ հիմնական զեկուցողը հենց Ժաննա Անդրեասյանն է եղել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին