Ներքին 3 տարի առաջ - 20:45 12-07-2023

ՄԻՊ աշխատակազմին հատկացված շինությունները յուրաքանչյուրի համար պետք է մատչելի լինեն

Արդյունավետ աշխատանքի գրավականներից է շենքային պայմանների մատչելիությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված շինությունները, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումները, պետք է հարմարեցված լինեն մեզ դիմող յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, աշխատակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Մասնավորապես, կարևոր է խորհրդատվության համար նախատեսված սենյակների առկայությունը, որտեղ քաղաքացիներն աշխատակազմի հետ կարող են առանձնազրույցներ ունենալ՝ առանց երրորդ անձի մասնակցության։

Որպես հրատապ հարց՝ Պաշտպանն ընդգծել է նաև մարզային ստորաբաժանումներում աշխատանքների իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում նա հատուկ անդրադարձել է Լոռու մարզային ստորաբաժանմանը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 4-ին, սակայն թեքահարթակը դեռ չի տեղադրվել։

Պաշտպանի լիազորություններն ստանձնելուց հետո աշխատակազմում իրականացվել է ուսումնասիրություն, առկա խնդիրները հավաքագրվել են՝ կարճ ժամանակում լուծում տալու նպատակով։ Ֆինանսականից մինչև անհրաժեշտ աշխատուժ. տեղեկատվությունն արդեն ամփոփման փուլում է, լուծման տարբերակների մշակման գործում ներգրավվելու են մասնագետներ։

Խորհրդակցության շրջանակում քննարկվել են աշխատանքային մեխանիզմներին վերաբերելի մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել