Արտաքին 3 տարի առաջ - 14:15 11-07-2023

Ստոլտենբերգն առաջարկում է պարզեցնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ինքն առաջարկել է Ուկրաինայի համար չեղարկել «Անդամակցության գործողությունների ծրագիրը»։ Ինչպես փոխանցում է ռուսական Коммерсантъ պարբերականը, այս մասին Ստոլտենբերգն ասել է դաշինքի ղեկավարների հանդիպումից առաջ կայացած հանրային ֆորումի ժամանակ։

Ստոլտենբերգի համոզմամբ՝ դա թույլ կտա կրճատել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ Նա հայտնել է՝ ՆԱՏՕ-ն ընդունում է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի հակահարձակման ժամանակ՝ նշելով, որ դրա պատասխանը պետք է լինի Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության ավելացումը։

«Ես երեք կետից բաղկացած ծրագիր եմ առաջարկել՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին մոտեցնելու համար: Դա բազմամյա աջակցության փաթեթ է, որը ամրապնդում է քաղաքական կապերը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծման միջոցով, ինչպես նաև վերացնում է Ուկրաինայի համար «Անդամակցության գործողությունների ծրագիրը» կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա նրան կրճատել գործընթացը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Վերջինս նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ժամանակ բախվում են դիմադրության։ Նրա խոսքով՝ դիրքային պաշտպանությունը լուրջ մարտահրավեր է ուկրաինական զորքերի համար, և ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վրա «այնքան ժամանակ, որքան դա պահանջվի»։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները փոխհամաձայնության են եկել՝ վերացնելու Ուկրաինայի համար հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ճանապարհին «Անդամակցության գործողությունների ծրագիրը»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին