Արտաքին 2 տարի առաջ - 21:40 02-04-2024

Ստոլտենբերգն առաջարկել է Ուկրաինայի համար ստեղծել հարյուր միլիարդ դոլարի հիմնադրամ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկել է հինգ տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու հիմնադրամ ստեղծել 100 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ստոլտենբերգի առաջարկով՝ հիմնադրամի ստեղծումը պետք է լինի փաստաթղթերի փաթեթի մի մասը, որը դաշինքի առաջնորդները կստորագրեն հուլիսին Վաշինգտոնում կայանալիք համաժողովի ժամանակ։

Դաշնակիցները դեռ քննարկում են Սթոլթենբերգի առաջարկն ու հաշվարկի մեխանիզմը, այդ թվում՝ ընդհանուրի ծախսերի մեջ Ուկրաինային տրվող օգնության ներառումը: Նշվում է, որ առաջարկը, որը պետք է արժանանա ՆԱՏՕ-ի երեսուներկու դաշնակիցների հավանությանը, ամենայն հավանականությամբ կփոխվի նախքան վերջնական համաձայնեցումը։

Ֆինանսավորման կառուցվածքի շուրջ բանավեճերը շարունակվում են, ոմանք պնդում են, որ նույն բաշխումը պետք է օգտագործվի ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեի ֆինանսավորման համար, որի շրջանակում ԱՄՆ-ն պետք է ներդնի ավելի քան 16 միլիարդ դոլար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից