Ներքին 3 տարի առաջ - 10:02 10-07-2023

«Հայաքվեն» դարձել է լակմուս

Oragir.News-ի տեղեկություններով, փոքր համայնքներում ՔՊ-ականները խոշորացույցի տակ են վերցնում այն մարդկանց, ովքեր միանում են «Հայաքվեին»։

Իսկ «Հայաքվեին» միանում են նաեւ մարդիկ, ովքեր որեւէ ընդդիմադիր լիդերի չեն երկրպագում, ովքեր իշխանություններից հրապարակային դժգոհություններ չեն հայտնում, նրանք մարդիկ են, ովքեր պարզապես մտահոգ են Արցախի ճակատագրով եւ համարում են, որ սա նվազագույնն է, ինչ կարող ենք անել մենք բոլորս։

Ամեն դեպքում՝ իշխանությունը նրանց բոլորին պոտենցիալ հակառակորդ է համարում, հաշվառում, որպեսզի պատեհ պահի վրեժ լուծի։ Բայց մարդիկ էլ միամիտ չեն. մեզ հայտնի դարձավ, որ «Հայաքվեին» միանալու համար շատերը դիմում են ոչ թե իրենց տարածքի հասցեով, այլ բոլորովին այլ քաղաք, այլ հասցե, որտեղ իրենց ոչ մեկը չի ճանաչի, իրենց ստորագրությունը չեն արձանագրի։

Իհարկե, իշխանության ջղաձգումները «Հայաքվեից» առնվազն ապիկարություն է․ եթե նրանք եւս 0,1 տոկոս սրտացավություն ունենային Արցախի հանդեպ, առաջինը կմիանային նախաձեռնությանը, սակայն նման ձեւով արձագանքը ստիպում է շատերիս համոզվել, որ, այո, նրանք Արցախը հանձնել ու հանձնելու են։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար