Ներքին 3 տարի առաջ - 09:14 10-07-2023

Ադրբեջանը Արցախի բնակիչներին ենթարկում է իրական տեռորի․ Արման Թաթոյան

Ադրբեջանն ունի Արցախի բնիկ ժողովրդին` հայերին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած հումանիտար աղետը տարվում է արդեն տոտալ շրջափակումով: 210-րդ օրն է՝ արցախահայերը կտրված են աշխարհից:

Հունվարի 9-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից էլեկտրական էներգիայի մատակարարումը, և այն առ այսօր չի վերականգնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարտի 21-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազի մատակարարումը, իսկ նախքան այդ պարբերաբար դադարեցնում ու վերականգնում էր:

Հունիսի 15-ից դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար (սնունդ, վառելիք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ և այլն) մատակարարումները:

Հունիսի 25-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվում է միայն դեղորայքի մատակարարում, այն էլ՝ խիստ սահմանափակումներով:

Հուլիսի 8-ի կեսօրին տեղելություն տարածվեց, որ գազի մատակարարումն Արցախ վերականգնվել է, սակայն հուլիսի 9-ի կեսօրից գազի մատակարարումը կրկին դադարեցվեց:

Ընդ որում, այս ամբողջ քաղաքականությունը կատարվում է մտադրված` մարդկանց մեջ անորոշություն ու տագնապ տարածելու համար:

Անգամ նվազագույն կենսական կարիքների` հիվանդանոց մարդկանց տեղափոխելու, սնունդի ու այլ կարիքների համար բնակիչները չեն կարողանում վառելիքով լիցքավորել մեքենաները: Հացի արտադրամասերն անգամ չեն կարողանում գործել:
Այս կերպ Ադրբեջանական իշխանությունն Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի`ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի և առողջության համար, հուսահատություն:

Սա էլ ադրբեջանական իշխանության շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսևորում է, նրանց իրական մտադրություններից բխող քայլեր»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար