Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:25 11-11-2022

Ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի կամ Արցախի հետ․ Արման Թաթոյան

Պատերազմից 2 տարի անց Կառավարության երեկվա նիստին ասվեց այն, ինչ ես պնդում եմ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այս մասին ասվում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։

«Խոսքն Ադրբեջանի հետ շփման գոտիներով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իմ առաջարկի մասին է, որը Կառավարությունը հետեւողականորեն անտեսում էր, իսկ երեկ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին հայտարարել է ՀՀ Կառավարության ղեկավարը՝ նշելով, որ նման առաջարկ է փոխանցվել Բաքվին (թեեւ հարց է, թե ինչ մանրամասներ կան):

Իմ այս մոտեցումը մեր մեծ ջանքերով անցյալ տարի անգամ տեղ գտավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ ԵԽԽՎ-ի հատուկ բանաձեւում։

Բայց այս հայեցակարգին աջակցելու փոխարեն ՀՀ կառավարությունը (ԱԺ կառավարող խմբակցության ու նույն քաղաքական թիմի տեղական պաշտոնյաների հետ միասին) անում էր հակառակը` հետեւողականորեն հերքում էր սահմանային բնակավայրերում ադրբեջանական անօրինական արարքների վերաբերյալ իմ հայտարարությունները, արդարացնում էր ադրբեջանական անօրինական տեղակայումները, թաքցնում էր խախտումների փաստերը, օրինակ՝ գողություններ, քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներ, կրակոցներ եւ այլն։

Հաշվի առնելով նրանց չդադարող հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ եւ անպատժելիության հովանավորության, թշանամանքի ադրբեջանական պետական քաղաքականության ապացույցները` ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի կամ Արցախի հետ։

Այս ամենի ֆոնին ՀՀ կառավարությունը միակողմանի խոսում է խաղաղության դարաշրջանի մասին: Ակնհայտ է, որ սա երկրի անվտանգության ապահովումը ձախողման տանող քաղաքականություն է:

Ես շարունակում եմ հիմնավորել ու պնդել, որ ադրբեջանական զինված ծառայողները, նրանց ենթակառուցվածքները պետք է հեռացվեն մեր գյուղերի ու ճանապարհների մոտից, ընդ որում` ոչ միայն ներխուժած հատվածներից։

Մեկ կարեւոր բան պետք է հաշվի առնել, որ նրանց հեռացումը չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ այս կամ այն վայրը ո՞ր երկրի սահմանների մեջ է:

Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել, որ մինչ այդ մարդկանց նորմալ կյանքը, իրավունքները եւ անվտանգությունը վերականգնվի:

Սա է առաջնայինը եւ չի կարող սպասել որեւէ րոպե:

Միջազգային հանրությունն այս հարցում կարեւորագույն անելիք ունի, որովհետեւ Սյունիքում, Գեղարքունիքում, ցավոք, արդեն Վայոց ձորում սահմանների հետ կապված վիճակը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ ստեղծել ու հաստատել են այդ նույն հանրությունը:

Բայց մենք ինքներս պետք է ճիշտ աշխատանք տանենք այդ ուղղությամբ:

Սա էլ ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ իմ զեկույցը` միջազգային փորձի վերլուծությամբ, որին կցված է նաեւ ինտերակտիվ քարտեզ»։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։