Ուղիղ եթեր
Դրամաշորթություն՝ գոյություն չունեցող բնակարանների համար
copy image url

Դրամաշորթություն՝ գոյություն չունեցող բնակարանների համար

Ներքին 1 տարի առաջ - 19:50 08-07-2023

Աննա Սրապիոնյան

Լրագրող

Սևակ Արազունի (կամ Արծրունի) անվամբ անձնավորությունը խաբեությամբ շորթում է մարդկանցից մեծ քանակով գումար՝ բնակարանների վաճառքի անվան տակ։ Արազունին խաբել է հիսունից ավել մարդկանց։

Տաթև Ոսկանյանը Սևակ Արազունու հերթական խաբեության զոհերից է, ով դեպքի մասին չի լռել։
Oragir.News-ի հետ զրույցում Տաթև Ոսկանյանը պատմեց, որ 2019 թվականին ցանկացել են Հայաստանում գնել բնակարան՝ Դավիթաշենի նորակառույց շենքերից մեկում, սակայն որոշել են գնալ և իրենք տեսնել, համոզվելու համար արդյոք ունեն վաճառքի բնակարաններ։

«Դավիթաշենի շենքերի մաաին վաղուց էինք լսել մեր ընկերներից նաև մի քանի անգամ այնտեղ գնացել, տեսել էինք շենքերը։ Գնագինք «Եռանավ» ընկերության գրասենյակը , հարցրեցինք արդյոք ունե՞ն ազատ բնակարաններ, թե ոչ։ Գրասենյակում քարտուղարուհուն (ով բավականին ճարտար լեզու ուներ)՝ Զինա Փոլադյանին հարցրեցինք ունե՞ն բնակարան իրենց նորակառույց շենքերում և նա պատասխանեց, որ տվյալ կիսակառույց շենքը, ուր հենց գրասենյակն է, ունեն հենց մեկ ազատ բնակարան, որը պետք է կառուցվի 17-րդ (բնակելի 15-րդ ) հարկում։ Այդպես սկսեց ներկայացնել մեզ շենքի, թաղամասի, տան առավելությունները, գումարը փոխանցելու ճկուն համակարգը և այլն»,- ասաց Տաթև Ոսկանյանը։

Տաթևը զրույցում նշեց, որ ունեին որոշ քանակությամբ հավաքած գումար, որը տրամադրել են որպես կանխավճար և կնքել են ներքին պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ մի քանի ամիս անց պետք է սկսեին գումարը մաս-մաս վճարել։

«Քանի որ երկրից դուրս էինք լինում, խնդրում էինք մեր Հայաստանի բարեկամներին զուտ շենքը դրսից տեսնել արդյո՞ք բարձրանում է, թե ոչ, բայց ցավոք շենքը նույն 14-րդ հարկի վրա էր գրեթե 2 տարի…Միշտ կապվում էինք տիկին Զինայի հետ և նա հավատացնում էր, որ ամեն բան լավ է ընթանում։ Ըստ կնքված ներքին պայմանագրի 2022 թվականի մարտ ամսին պետք է հիմնական պայմանագիրը կնքվեր և բնակարանը գրանցվեր մեր անունով։ Ցավոք, ոչ բնակարանն էր կառուցվում, ոչ էլ որևէ այլ տեղաշարժ կար, բացառությամբ վճարումների ժամանակ տիկին Զինայի զանգերից, որ պետք է վճարեք։ Ցավոք, մենք հավատում էինք իր խոսքին։ 2021թ․ նոյեմբերին պատահաբար մորեղբորս (ով ճարտարապետ է) հրավիրում են շենքի հիմքի հետ կապված որոշ խորհուրդներ ստանալու և նա իմանալով, որ այդ տարածքում մենք բնակարան ենք գնել, ճշտում է մեզ հետ, թե ինչպես ենք 17-րդ հարկում գնել, երբ չկա նման հարկ, չկա անգամ թույլտվություն և երբևէ չի լինելու ըստ օրենքի։ Մենք շոկի մեջ էինք, մեր երկու տարվա երազանքները, ջանքերը հօդս էին ցնդել։ Գումարի կեսը արդեն վճարված էր ոչնչի համար»,- նշեց Տաթևը։

Տաթևը ասաց, որ փորձել են կապ հաստատել Զինա Փոլադյանի հետ գումարը հետ պահանջելու համար, սակայն ստացել են խուսափողական պատասխաններ և ստեր այն դեպքում, երբ չեն ցուցաբերել ոչ մի ագրեսիա և չեն փորձել դիմել ինչ-որ լուրջ քայլերի։

«Եռանավ» ընկերության տնօրեն Սևակ Արազունին ամիսներ շարունակ չի պատասխանել Տաթևի ամուսնու նամակներին և հեռախոսազանգերին, սակայն պատասխանելու դեպքում էլ ստացել են խոստումներ գումարը հետ ստանալու համար։

«Սպասեք մեկ ամիս, հետո ևս մեկ ամիս, հետո նորից անհասկանալի ժամկետներ ու խոստումներ։ Շատ ճարտար ձևով խաղացվող խաղ։ Հետո, երբ սկսեցինք խնդրել, որ մեր դրության մեջ մտնի, ոչ բնակարան ունենք, ոչ գումար և եթե չվճարի, ստիպված պետք է իրավական համակարգի դիմենք, իր պատասխանը հետևյալն է՝ իզուր գումարներ ու ժամանակ մի ծախսեք, օգուտ չեք ունենա, շատ գործեր կան դատարանում․․․ Չգիտեմ, արդյոք սրանով մեզ ուզում էր հասկացնել, որ իր ձեռքերը իրավական այրերին էլ են հասել, թե ոչ, բայց փաստորեն ճիշտ էր»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով թեմային՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ տարի առաջ դիմել են Աջափնյակի քնչական բաժին և հարուցել են գործ։ Փաստաբանը նշեց, որ Արազունին բնակարանները վաճառում է ցածր գներով, օրինակ, երեք սենյականոց բնակարանի համար քսանհինգ հազար ամերիկյան դոլար է վերցնում՝ հարյուր հիսուն հազարի փոխարեն։ «Սխեման հետևյալն է, խաբում է միայն ախպարներին։ Վաճառել էր մի բնակարան մի շենքում, որը գոյություն չունի, ոչ միայն այդ շենքը գոյություն չունի, այլ նաև այդ շենքի շինթույլտվությունը գոյություն չունի»,- ասաց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ