Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:24 01-02-2023

Գյուղոլորտի խնդիրները օդում կախված են, փոխարենը կա նախարարություն, որը գոյություն չունեցող թվերից է խոսում

«Զուլալ Ագրո» ընկերության համահիմնադիր Աննա Գրիգորյանն Oragir.News-ի հետ զրույցում խոսել է ՀՀ-ում սեփական գյուղոլորտում առկա խնդիրների և սեփական արտադրանքը ՀՀ տարածքում վաճառելու մասին։

«Հիմք ընդունելով նախորդ հարցազրույցը՝ գործարարի հիմնական մեսիջն այն էր, որ վերջինս՝ որպես գերակա ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտ, ի օգուտ պետական շահի և ի օգնություն ոլորտի առջև ծառացած խնդիրների, որպես լուծում կամ «ճանապարհային քարտեզ», ինչպես իրենք են սիրում ասել, հանդես է եկել առաջարկով, որն այդպես էլ դեռ դիտարկման փուլում է: Իր խոսքով, որպես գերակա ոլորտում գործունեություն իրականացնող տեղական արտադրող ՝ խնդրի լուծման ճանապարհային քարտեզը հստակ և պարզ տրված է եղել դեռևս նախորդ տարվա մայիս ամսին: Առաջարկը նպատակ է ունեցել ներմուծվող քիմիական պարարտանյութերի աննախադեպ գնաճի այլհավասար պայմաններում «մեղղմել» նախատեսված, բայց այդպես էլ ՀՀ տարածք չներմուծված և պետական օժանդակության (սուբսիդավորման) արդյունքում հողօգտագոողներին չմատակարարված կամ թերի մատակարարված ներմուծվող քիմիական պարարտանյութը փոխարինել փոխադարձ փոխարինելի, որակապես ավելի բարձր ցուցանիշներով տեղական արտադրանքով՝ տնտեսապես շահավետ պայմաններով, որպեսզի ոլորտում առկա բարդ իրավիճակը չհանգեցնի նվազագույնը 10 տոկոս գյուղատնտեսական կորստի՝ գլոբալ առումով»:

Գրիգորյանի խոսքով՝ այդ ցուցանիշն իր մեջ ենթադրում է բոլոր վերջնարդյունքները, որոնք ՀՆԱ-ի ցուցանիշի մաս են կազմում․ «Այսօր, մենք հստակ արձանագրում ենք այն, որ գյուղատնտեսական սեզոնի վերջին գործարարի կողմից բարձրաձայնված ցուցանիշը շատ մեղմ ցուցանիշ էր, և դա պայմանավորված էր նաև վերոնշյալ գլոբալ խնդրի լուծումն անտեսելով։ Մասնավորապես՝ հողօգտագործողներին պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում համապատասխան քանակով պարարտանյութ չմատակարարվեց, հետևաբար՝ ծրագիրը բացարձակապես չաշխատեց: Այս ամենն իհարկե խոսքով չի ենթադրվում, որովհետև այն ապրանքատեսակները, որոնք պետական սուբսիդավորման ենթակա էին, պարզապես չներմուծվեցին կամ միգուցե ներմուծվեցին չնչին քանակներով ՀՀ տարածք: Հետևաբար կար բաց պահանջարկ, որն այդպես էլ չլրացվեց: Վերլուծությունների արդյունքում պարզ դարձավ, որ մատակարարումն իրականացվել է 30 տոկոսով, որը գյուղոլորտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆերմեր գիտի, որ դա նպատակային ներդրում չէ, ճիշտ հակառակը՝ ավելի շատ նման է աննպատակ ֆինանսական կորստի: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա դեռևս այդքան պարզ չէ խնդրի խորությունը, քանի որ բոլորը դեռ լուռ են: Հստակ է այն, որ դեռևս 2021 թ մատակարար կողմ հանդիսացող երկրի կառավարության կողմից կոնկրետ ապրանքատեսակների մասով արտահանման սահմանափակում և խնդիր կա, հետևապես նաև՝ մտավախություն, որ նույն խնդրի առաջ ենք կանգնելու նաև 2023 թվականին»։

Ա. Գրիգորյանի խոսքով՝ ներմուծվող քիմիական պարարտանյութերի համար որպես պետական օժանդակություն՝ սուբսիդավորման տեսքով տրվել են չակերտավոր լուծումներ, բայց ցուցանիշներն ու ոլորտային անկումները լրիվ այլ բան են արտացոլում։ Տեղական արտադրողն այս առումով եղել է անտեսված և դեռ շարունակում է մնալ այդ կարգավիճակում, սակայն տնտեսությունն աճում է երկնիշ ցուցանիշներով:

«Պետական մակարդակով գյուղոլորտի մասին հնչեցրած գեղեցիկ թվերն այն մարդկանց համար են, ովքեր ոլորտից կիլոմետրերով հեռու են։ Մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, որը կվերլուծի ոլորտի խնդիրները, կգտնի լուծումներ և կունենա գրագետ և մասնագիտական երանգներով որոշումներ, փոխարենը կա մի նախարարություն, որը գոյություն չունեցող թվերի մասին է բարձրաձայնում»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան