Մամուլ 3 տարի առաջ - 08:26 07-07-2023

Ուզում եք հաղթել՝ վերաբերմունք ցույց տվեք. ոստիկանության տենդերների ոդիսականից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տենդերներում կոռուպցիան արմատախիլ է արվել, ոստիկանությունում մի շարք մրցույթների մասով մեզ սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել։ Այն կապված է աշխարհում առաջատար «Ինֆորմատիկ Սոլուշն» եւ «Ինտելջետ Սոլուշն» ընկերությունների հետ, որոնք, թերեւս, հավատալով խոստմանը, թե ՀՀ-ում կոռուպցիա չկա որոշել են մեր երկրում գործունեություն ծավալել։

Մի քանի անգամ հաղթելով վարորդական իրավունքի վկայականների եւ նույնականացման քարտերի պատրաստման եւ մատակարարման մրցույթներում, սակայն, հայտնվել են լուրջ խնդիրների առաջ։ Նրանց շահերը ներկայացնող փաստաբան Գագիկ Խաչիկյանը պատմում է, որ մրցույթներից հետո ընկերության ղեկավարության հետ կապ է հաստատել Սարմեն անունով մեկը եւ ասել, թե «կարգերն այլ են, մրցույթներում հաղթելու եւ հետագայում նորմալ աշխատելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել»։

Դրանից հետո մրցույթներում սկսվել են արհեստական խոչընդոտները, օրինակ՝ պահանջվող տեխնիկական տվյալների փոփոխում, բարդացում, պատվերը չընդունել, անիրական ցածր գին առաջարկող ընկերությունն է հաղթել, ապա հրաժարվել է պատվերից, արդյունքում մրցույթը չեղարկվել է, եւ միանձնյա գնումով են իրականացրել։

Այս սցենարը կրկնվել է քանիցս, իսկ Սարմենն ամեն անգամ հայտնվել է իր զգուշացումներով, ապա առաջարկել` 5 մլն դրամ տալ իրեն՝ խոչընդոտները վերացնելու համար, այլապես ընկերության «ոտքը կկտրի մրցույթներից»։ Փաստաբանն ասում է՝ իրավապահներին դիմել են, ապարդյուն։ Առաջիկայում Խաչիկյանը խոստացավ ավելի մանրամասն ներկայացնել ապօրինությունների ողջ շղթան, իսկ առայժմ վարչապետի, գլխավոր դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրում այս իրավիճակի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան