Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:25 12-01-2023

Գորիսում արցախցիները «սառը» վերաբերմունք են ցույց տվել ՔՊ-ական պատգամավորներին. հանդիպումը հարթ չի անցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ամանորից առաջ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հայկ Ցիրունյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Դավիթ Առուշանյանն այցելել են Արցախի շրջափակման հետեւանքով Գորիսում մնացած արցախցիներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, արցախցիները բավականին սառն են ընդունել ՔՊ-ական պատգամավորներին: Ամեն դեպքում, արցախցիներն իրենց վերաբերմունքն են ցույց տվել ՔՊ-ականներին եւ հասկացրել են, որ Արցախում այսօր ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն եւ մեղավորը հենց իրենք են: Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, որն արձագանքեց.
«Հանդիպումը հարթ է անցել, որեւէ միջադեպ կամ դժգոհություն չի եղել: Արցախցիներից հետաքրքրվել ենք՝ ինչ խնդիրներ կան, փորձել ենք լուծումներ գտնել, դիմել ենք նաեւ մարզպետարան: Ընդդիմադիր լրագրող էլ է այնտեղ եղել, կարող եք իրենից հարցնել»:

Հավելենք, որ այդ հանդիպումից հետո շատ ՔՊ-ականներ խուսափում են այլեւս այցելել արցախցիներին: Նրանցից շատերը արդեն մեկ ամիս է՝ մնացել են Երեւանում եւ չեն կարողանում վերադառնալ Արցախ, բայց իշխող պատգամավորներն այլեւս չեն այցելում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով

Ձեզ գուցե հետաքրքրի