Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 21:42 13-11-2025

Վարդան Ղուկասյանի թիմակցի նկատմամբ Արթիկ ՔԿՀ-ում խտրական վերաբերմունք են ցույց տալիս. պաշտպան

Գյումրիի ավագանու ՀԿԿ անդամ կալանավորված Տիգրան Ավագյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է, որ Արթիկ ՔԿՀ-ում իր վստահորդին խտրական վերաբերմունք են ցույց տալիս։ Փաստաբանի փոխանցմամբ` Տիգրան Ավագյանի կնոջը թույլ չեն տվել, որ տեսակցի կալանավորված ամուսնուն։

«Տիգրան Ավագյանը Գյումրիի ավագանու անդամ է և ես համոզված եմ, որ նրան կալանավորել են հենց այդ պատճառով, որպեսզի ավագանին կոլապսային իրավիճակի պայմաններում չկարողանա իր գործունեությունն ծավալել»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանի խոսքով` ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց համար դժվարություններ ստեղծեն, խոչընդոտեն մարդկանց կյանքին ու գործունեությանը։

«Տիգրան Ավագյանի կնոջը թույլ չեն տվել, որպեսզի տեսակցի ամուսնուն` պատճառաբանելով, որ նոր նրանք փաստացի ամուսիններ են, բայց ամուսնությունը գրանցած չէ և կինը չի կարող ամուսնուն տեսնել կալանավայրում, բայց օրենքը դա չի արգելում։ Այս պարագայում նրանք խտրական մոտեցում են ցույց տալիս։ Ես պետին հարց ուղղեցի` ինչու՞ եք այսպիսի խտրական մոտեցում ցուցաբերում, երբ ժամանակին Նիկոլ Փաշինյան և Աննա Հակոբյան զույգն էլ չունեն գրանցված ամուսնություն, բայց բազմաթիվ անգամներ հանդիպել են ՔԿՀ-ում։ Այդ ինչպե՞ս է լինում, որ մի դեպքում չգրանցված ամուսնությունը ճանաչվում է որպես ամուսինների հարաբերություններ, իսկ այս դեպքում չի ճանաչվում և արգելվում է ամուսիններին հանդիպել միմյանց հետ»,- շարունակում է փաստաբանը։

Զարուհի Փոստանջյանն ասում է, որ բողոքներ են ներկայացվել, որից հետո որոշում կկայացվի, թե ինչ միջոցառումներ կիրականացվեն։

«Արդարադատություն իրականացնողների հանդեպ վստահություն չի կարող լինել, բայց այնուամենայնիվ օրենքն ու ճշմարտությունը մեկն է»,- եզրափակում է Գյումրիի ավագանու ՀԿԿ անդամ Տիգրան Ավագյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավագյանը ձերբակալվել է մոտ մեկ շաբաթ առաջ, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվել է 2 ամսով կալանքը։

Նշենք, որ Տիգրան Ավագյանը խնամքին 3 անչափահաս երեխաներ ունի։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին