Մամուլ 3 տարի առաջ - 08:47 06-07-2023

Մեղադրանքը կոնկրետ հասցեատեր ունի․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործողությունները և կիրառած համակողմանի բլոկադան չեն կարողացել կոտրել արցախցիների ոգին և դիմադրությունը: Դա, չնայած այն բանին, որ մարդկանց կենսապահովման նվազագույն կարիքներն արդեն կես տարուց ավելի հնարավոր է լինում բավարարել բացառապես Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ ուժերի իրականացրած հումանիտար բեռնափոխադրումների հաշվին:

Արցախի պետնախարարն «Alpha News»-ին տված բացառիկ հարցազրույցում նաև նկատել է, որ արցախցին այսօր գիտի, թե հանուն ինչի է պայքարում, ու թեև դժվարությունները շատ են, բայց իրենք չեն սիրում խոսել դրանց մասին: Մյուս կողմից՝ Արցախի պետնախարարի խոսքով՝ «այս իրավիճակում ամեն բան արցախցու վրա թողնելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Արցախը ոչ միայն արցախցունն է, այլ համայն հայությանը»: Հարկավ, որևէ պաշտոնյայի ասելով չէ, որ պիտի իմացվեր Արցախի հայության հերոսական ոգու և դիմադրողականության մասին: Իսկ ինչ վերաբերում է «այս իրավիճակում ամեն ինչ արցախցու վրա» թողնել-չթողնելուն, ապա Արցախի իշխանություններն ու հատկապես այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն իրենց հանդիմանանքն առաջին հերթին պետք է ուղղեն Հայաստանի գործող իշխանությանը, ի դես Նիկոլ Փաշինյանի:

Համենայն դեպս, անառարկելի փաստն այն է, որ եթե Հայաստանում գոյություն ունի մեկը, որն Արցախը համարում է ադրբեջանական, ինչից «թևավորված» էլ Ալիևը ցեղասպանական բնույթի նորանոր հանցավոր քայլեր է անում Արցախի հայության դեմ, ապա այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է, գումարած՝ նրա ՔՊ-ն: Այդ Նիկոլ Փաշինյանն է ուրացել Արցախն ու Արցախի հայերին՝ հայոց բազմահազարամյա բնօրրան-երկրամասը հայտարարելով «ադրբեջանական տարածք», իսկ սեփական հայրենիքում ապրող, արարող ու պաշտպանվող հայ մարդկանց էլ՝ ադրբեջանական գերիշխանության տակ գտնվելու ենթակա: Չարժե այդ կոնկրետ իրողությունը լղոզել ընդհանրական դիտարկմամբ կամ հորդորներով, եթե խիստ մեղմ արտահայտվենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար