Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:27 01-07-2023

Գյումրիի տնակային «գեղարվեստի ակադեմիայի» սաները

Ստեղծագործող մարդն ամեն տեղ էլ կստեղծագործի, հատուկ պայմաններ պետք չեն ստեղծագործելու համար. մարդ եթե ներսից լցված եղավ, ապա ինքն ամեն կերպ ինքնարտահայտման ձև կգտնի: Հենց այս համոզվածությամբ են գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի հիմնած նկարչական ստուդիայի աշակերտները նկարում։

Նկարչական ստուդիան հիմնվեց այն ժամանակ, երբ աշակերտները գտան Սամվել Գալստյանին, իսկ գեղանկարիչն էլ աշակերտներին, որոնց հետ ամեն օր անցնում են բարդ, գեղեցիկ ու ստեղծագործական ճանապարհ։



Սամվել Գալստյանն ասում է, որ ինքը ընդամենը երեխաներին նկարել է սովորեցնում, ինքը երեխաներին նկարիչ չի դարձնում։ Հետո ժպտալով ասում է՝ երեխեքս մեկը մյուսից տաղանդավոր են, շնորհալի երեխեք են։ Սամվել Գալստյանի աշակերտները նկարում են բնապատկերներ, բնություն, զարթոնք։

Գյումրեցի գեղանկարիչն ասում է՝ իր համար բավական է՝ 1 րոպեով աչքի անցկացնի աշակերտի աշխատանքը, որպեսզի հասկանա երեխայի ընդունակությունների սահմանն ու աշխարհայացքը։



«Եղել են աշակերտներ, որ իմ խորհրդով չեն շարունակել զբաղվել նկարչությամբ։ Երեխաները նկարելուց բացի սովորում են նաև պլաստիկ անատոմիա, որը կարևոր առարկա է ակադեմիական նկարչության մեջ: Երեխան պետք է հասկանա, թե մարմնի մասը ինչ կառուցվածք ունի, նորմալ համաչափությունը և այլն»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է գեղանկարիչ Սամվել Գալստյանը։



Գյումրիի տնակային ավաններից մեկով գտնվող նկարչական ստուդիան պայմանական անվանում են տնակային «գեղարվեստի ակադեմիա», որտեղ մոտ տասը երեխա է հաճախում։ Երեխաները Շիրակի մարզի գյուղերից են գալիս, ամենօրյա պարապմունքներով սովորում են նկարչության գաղտնիքները։

Շարունակելի...

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար