Ներքին 2 տարի առաջ - 21:20 29-09-2024

Գյումրիի Գեղարվեստի պետական ակադեմիան կարող է փակվող բուհերի շարքերում հայտնվել

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ շրջանառվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից: Այսինքն` այս օրենքի ընդունման պարագայում այլեւս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող: Օրենքը դեռ շրջանառության մեջ չի մտել, բայց արդեն բուհերի դասախոսները մտահոգություններ են հայտնում, որ կարող են բուհեր փակվել։

Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը ուսանողների թվով երրորդ բուհն է մարզում, 27-ամյա բուհը չունի 4000 ուսանող և նոր օրենքով բուհական կրթության հավաստագիր կստանան 4000 և ավել ուսանող ունեցող բուհերը։

Նշենք որ արվեստի այս բուհում են մեկտեղված նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, ինչպես նաև ԵԹԿՊ-ի Գյումրիի մասնաճյուղը։

Նշենք նաև որ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոսները և ուսանողներից շատերը ամիսներ առաջ հայտնել էին իրենց մտահոգությունը Նիկոլ Փաշինյանի «Ակադեմիական քաղաք» կառուցելու հայտարարություններին։ Արվեստի բուհում գործող կոնսերվատորիայի մասնաճյուղում անգամ ամիսներ առաջ ստորագրահավաք է իրականացվել, որպեսզի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը գործի առանձին, ոչ թե ունենա ֆակուլտետի կարգավիճակ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս

Ձեզ գուցե հետաքրքրի