Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:49 26-06-2023

Փաշինյանը, իր դրածոների միջոցով, բռնանում է քաղաքացիների իրավունքների վրա. Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները մամուլի ասուլիս են հրավիրել՝ նշելով, որ իշխանությունները, ապօրինությունների դիմելով, խոչընդոտում են «ՀայաՔվե» նախաձեռնության ընթացքին։ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց.

«ՀՀ սահմանադրության անփոփոխելի հոդված 2-ը հռչակում է, ՀՀ-ում պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ Հայաքվեի գործընթացը նախաձեռնվել է՝ հիմք ընդունելով Հհ սահմանադրության 2-րդ հոդվածով նախանշված այս հիմնարար իրավունքը։

Սակայն, գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անորեն բնույթը՝ փորձելով այժմ էլ խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը Հայաքվեի միջոցով իրացնելիւ իր իշխանությունը։ Մասնավորապես՝ Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ՝ հղում կատարելով Երևանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար ոմն Լևոն Հովհաննիսյանի վրա իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար, թեև դա իրենց սահմանադրական պարտականությունն է։

Մի կողմից բռնապետ Ալիևը բռնանում է արցախցիների հիմնարար իրավունքների վրա, մյուս կողմից նրա քաղաքակիրթ գործընկեր Փաշինյանը, իր դրածոների միջոցով, Երևանի բնակիչների օրինական, հիմնարար իրավունքների վրա, ուստի մենք գործ ունենք հայ ժողովրդի նկատմամբ թե արտաքին, թե ներքին թշնամական գործողությունների հետ»։

Չալաբյանն ասաց, որ վստահ են՝ ժողովուրդը պատրաստ է պայքարել դրա դեմ իր սեփական քվեով։ Եվ գործող վարչակարգը այս ամենը գիտակցելով՝ փորձում է զրկել սեփական որոշումը օրենքի տեսքով ամրագրելուց։

«Բոլոր այս պաշտոնատար անձանց դեմ, նախաձեռնող խմբի կողմից արդեն գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան