Մամուլ 3 տարի առաջ - 08:58 24-06-2023

Ոստիկանները շատ են սիրում իրենց նախարարին ու նրա տեղակալներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրեր առաջ գրել էինք, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները: Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է տեղակայվում, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկանությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկատվությունը, թեեւ առանձին ոստիկաններ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատել էին այդ տեղեկությունը։ Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հետեւյալ պարզաբանումն ենք ստացել․

«ՆԳ նախարարության ղեկավարությանը վերաբերող նյութերի (կենսագրական տվյալներ, լուսանկարներ եւ այլն) կիրառումն անձնակազմի հետ տարվող աշխատանքներում՝ կանոնակարգված չէ, եւ ստորաբաժանումներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում այդ կարգի նյութերի օգտագործման ոլորտն ու նպատակահարմարությունը»։

Փաստորեն ենթադրվում է, որ ներքին գործերի նախարարության մի ստորաբաժանումը կարող է, օրինակ, Վահե Ղազարյանի նկարով բացիկներ պատրաստել, մյուս ստորաբաժանումը՝ ասենք, Արփինե Սարգսյանի նկարով շապիկներ կրել կամ Կամո Ցուցուլյանի նկարը դնել աշխատանքային համակարգիչների էկրաններին, եւ այսպես շարունակ։ Իսկ, իրականում, ոստիկանության պատասխանը փորձում է մեզ հասկացնել, որ ոչ թե վերեւներից է այդ վինետկան տեղադրելու հրահանգն իջեցվել, այլ ոստիկանները, Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների հանդեպ ունեցած անկեղծ ու անբասիր սիրուց դրդված, բերել ու նրանց նկարները կախել են իրենց հիմնարկների պատերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան