Ներքին 3 տարի առաջ - 16:07 17-03-2023

ՆԳՆ ՓԾ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել՝ ներկայացնելով նորանշանակ տեղակալներին

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կ․ Ցուցուլյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց՝ ՓԾ անձնակազմին ներկայացնելով ՓԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Եգոր Կարապետյանին և Դավիթ Սարգսյանին։

Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրենը շնորհավորեց նորանշանակ տեղակալներին.
-մարտի 16-ին ՆԳ նախարարի հրամանով Ե․ Կարապետյանը և Դ․ Սարգսյանը նշանակվել են ՓԾ տնօրենի տեղակալներ․ վերջիններիս շնորհվել է «փրկարարական ծառայության գնդապետ» կոչում։ Դ․ Սարգսյանը երկարամյա օպերատիվ ծառայության փորձ ունի, իսկ Ե․ Կարապետյանը ծառայության մասնագետ է, ով բազմամյա փորձ ունի նաև ոստիկանության զորքերում։

«Ուզում եմ նշել, որ միասին երկար ճանապարհ ենք անցել․ նրանք այն մարդիկ են, որ մշտապես կանգնած են եղել երկրի հենքում և արդյունավետ ծառայել իրենց վստահված ոլորտներում։ Այժմ եկել են Փրկարար ծառայություն՝ մեզ հետ համատեղ շարունակելու ծառայությունը»,- նշեց տնօրենը։

Կ․ Ցուցուլյանը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ տեղակալներն իրենց փորձով, գիտելիքով ու կարողություններով կօժանդակեն համակարգի զարգացմանը՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության ոլորտներում ապահովելով թափանցիկություն, արդյունավետություն, աշխատանքային բարձր կարգապահություն և ամրապնդելով ժողովրդի վստահությունը Փրկարար ծառայության հանդեպ:
Նորանշանակ տեղակալները շնորհակալություն հայտնեցին ՆԳ նախարարին և ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալին վստահության համար, նշելով, որ իրենց ողջ ներուժը կներդնեն համակարգում՝ թիմային արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով։

Տնօրենը նաև մատնանշեց, որ ծառայության աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար կատարվել է տնօրենի տեղակալների համակարգման ոլորտների բաշխում, ինչպես նաև ընդգծեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը։

Անդրադառնալով համակարգում ամենօրյա ընթացիկ աշխատանքներին Կ. Ցուցուլյանը կարևորեց փրկարարների կամավոր ատեստավորման հարցը՝ հանձնարարելով ցուցաբերել ակտիվ մասնակցություն:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ տնօրենը մի շարք հանձնարարականներ տվեց տեղակալներին և ստորաբաժանումների ղեկավարներին, մեկ անգամ ևս շնորհավորեց նորանշանակ տեղակալներին և մաղթեց բեղմնավոր գործունեություն։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա