Ներքին 3 տարի առաջ - 19:52 22-06-2023

Ներքին Ծաղկավան գյուղի մոտ մարդատար ավտոմեքենան բախվել է միկրոավտոբուսին. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 22-ին, ժամը 13։57-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ներքին Ծաղկավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1993 թ.) և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ․). վերջինիս ուղևորներ Հ. Մ.-ն (ծնված 1972 թ․), Ա. Ն.-ն (ծնված 1982 թ․), Կ. Մ.-ն (ծնված 1979 թ․), Է. Ու.-ն (ծնված 1983 թ․), Լ. Ո.-ն (ծնված 2003 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ն (ծնված 1969 թ․) հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը