Արտաքին 3 տարի առաջ - 13:30 22-06-2023

ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական Daily Sabah պարբերականը, հանդիպումը կայացել է Լոնդոնում՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված գագաթաժողովի շրջանակներում։

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

«Երկկողմ հարաբերություններին հետ մեկտեղ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ հացահատիկի սևծովյան գործարքը, որն իրականացվել է Թուրքիայի նախաձեռնությամբ»,- հայտնում է թուրքական լրատվամիջոցը։

Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը առանձին բանակցություններ է վարել Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենի, Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանի, Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքի, Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի, Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի, Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլիի և Կանադայի միջազգային զարգացման նախարար Հարջիթ Սաջանի հետ։




Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո