Ներքին 3 տարի առաջ - 20:04 20-06-2023

Կարեն Անդրեասյանին հիշեցրի, որ սա հանդիսություն չէ, ու ինքն էլ թամադա չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում որպես ներկայացուցիչ է ներգրավվել նաև փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նա նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ ներգրավվելուց հետո տևական ժամանակ փորձում էր հասկանալ, թե ինչ գործընթաներ են տեղի ունենում, և ինչու է նիստը փակ։

«Տպավորություն էր, որ առանց մահացածի հոգեհագստի արարողություն էր, բոլորը ինչ-որ մեղմիկ ձայնով բաներ էին խոսում։ Ինձ անհասկանալի էր, թե ինչու է դռնփակ, ինչու ինձ որևէ իրավունք չեն պարզաբանում։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նիստի ընթացքում հանկարծ սկսեց ցիտել Քրեական օրենսգիրքը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ, չէին հասկանում, թե ինչու է այդ ամենը, մի փոքր անց հայտնում են, որ պարոն Պողոսյանը նախազգուշացված է»։

Պողոսյանը հայտնեց, որ փորձել է հասկանալ, թե որոնք են եղել իրեն նախազգուշացնելու հիմքերը, սակայն որևէ պարզաբանում չի տրվել իրեն։

«Տպավորություն է, որ ԲԴԽ անդամներն ունեն մի քանի քայլ հետո նախապատրաստված նպատակ, ու այդ նպատակին հասնելու համար իրենք ամեն ինչի վրայով պատրաստ են անցնել։ Ես առաջին օրվա 4 ժամվա պրոցեսից տպավորություն ունեմ, որ պատրաստ են ամեն ինչ լսել՝ մի քայլ առաջ գնալու համար»։

Նա նշեց, որ բոլոր միջնորդությունները, որոնք կապված էին դատավորի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար, մերժվել են։

«Այս վարույթը անկախ դատական համակարգ ունենալ-չունենալու մասին է, այսինքն՝ սրանով է պարզաբանվում, թե ով է ջատագովը անկախ դատական համակարգ ունենալու, և ով է գործում ճնշումների ներքո։ Զուգահեռներ են անցկացվել Կարեն Անդրեասյանի՝ դատավորների վերաբերյալ հնչեցրած դիրքորոշումների և Դավիթ Հարությունյանի հնչեցրած արտահայտությունների միջև։ Այս համատեքստում մենք բարձրացնում էինք հարց, որ խնդիրը պարոն Հարությունյանի հարցազրույցը չէ, այլ խնդիրն ավելի խորն է, ու դրա համար է այս խնդիրը հասունացել, և դրանով է երևում, թե ով է անկախ դատական համակարգ ունենալու ջատագովը, ու ինչ է անում այս պահին ԲԴԽ-ն»։

Փաստաբանն ընդգծեց, որ Կարեն ԱՆդրեասյանը մի շարք անթույլատրելի արտահայտություններ է թույլ տվել։

«Օրինակ՝ ասաց, որ պարոն Հարությունյանը մի քանի անգամ վիրավորել է ԲԴԽ-ին։ Այսինքն՝ նախապես հաստատված համարեց Հարությունյանի կողմից խախտումներ թույլ տալը։ Նիստի վարման կարգի հետ կապված խնդիրներ կան, պարոն Անդրեասյանը իրեն անընդհատ ներկայացնում է որպես վարող։ Այդ բառն էլ քննարկման առարկա դարձավ, ասացի՝ պարոն Անդրեասյան, սա հանսիսություն չէ, ու Դուք էլ վարողը չեք կամ թամադան։ Դուք նիստը նախագահողն եք։ Ինքը շնորհակալություն հայտնեց դրա համար, բայց միևնույն է շարունակում էր վարել»։

Նիստը կշարունակվի հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի